14.07.2017|
10:42
2017 թ. հունիսի 27-ին նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում բացվեց քանդակի հանրապետական ցուցահանդեսը, ներկայացված էին տարբեր սերնդի հայ քանդակագործների 30 ստեղծագործություններ: Ցուցասրահում տեղ էին գտել քանդակի տարբեր տեսակներ` արձանիկներ, մարմնաքանդակ, կիսանդրի, փոքր ձևերի բավական կենդանի ու անմիջական քանդակներ, խմբաքանդակներ: